Սարկոզին մեղավոր է ճանաչվել 2012 թ․ ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման գործով

718

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել 2012 թ․ իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով։

Այժմ նրան իրական կալանքի ժամկետ է սպառնում։ Մեղադրական կողմը պահանջում է մեկ տարվա ազատազրկում։

Գարնանը, այսպես կոչված՝ «Բիգմալիոնի գործով» դատական լսումների ընթացքում, դատախազությունը ապացույցներ է ներկայացրել, որ Սարկոզիի ընտրարշավի ծախսերը 20 միլիոն եվրոյով ավելի են եղել։ Դա գրեթե կրկնակի ավելի է թույլատրելի գումարից։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըYouTube-ը կհեռացնի պատվաստանյութերի մասին ապատեղեկատվություն տարածող տեսանյութերը
Հաջորդ հոդվածըԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել ղարաբաղյան պատերազմի հումանիտար հետևանքների մասին