‘
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին «Ֆիգարոյի» հետ զրույցում հայտարարել է, որ «Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ» եւ 100 տարի անց պատասխանատվություն ստանձնի` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի Ցեղասպանության համար:
«Կարծում եմ` հերքումը տարբերակ չէ, դա նույնիսկ կարծիք էլ չէ: Դա վիրավորանք է եւ սպառնալիք: Ցեղասպանության ժխտումը հասարակական կարգի խախտում է, քանի որ դա խարխլում է մեր հանրապետության հիմնարար արժեքները: Այդ պատճառով էլ, երբ ես նախագահ էի, ես օրենք ընդունեցի հայերի Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու մասին»,- հայտարարել է Սարկոզին:
‘