‘Սարկոզի. «Մեսսին առաջինն է, Նեյմարը՝ երկրորդը, Ռոնալդուն՝ երրորդը»’

1076

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին «Facebook»-ի իր պաշտոնական էջում պատասխանել սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին: Օգտատերերից մեկը Սարկոզիին հարցրել է՝ «Պարի Սեն Ժերմենի» նախագահը լինելու դեպքում ու՞մ հետ պայմանագիր կկնքեր Զլատան Իբրահիմովիչի փոխարեն:

«Հեծանիվ չեմ հնարելու: Մեսսին առաջինն է, Նեյմարը՝ երկրորդը, Ռոնալդուն՝ երրորդը: Եթե չորրորդ տարբերակ ունենայի, պայմանագիր կկնքեի Սուարեսի հետ»,-պատասխանել է Սարկոզին:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը, ով Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում խփել է 27 գոլ և կատարել է 11 գոլային փոխանցում, ամռանը հեռանալու է փարիզյան ակումբից:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» ֆուտբոլիստները հյուրընկալել են ընտանիքին կորցրած 5-ամյա փոքրիկին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկեն ասել է միակ թիմի անունը, որին չէր ուզենա հանդիպել’