‘«Սաքուլիկենք» փողոցները մաքրելուն չե՞ն օգնում (լուսանկարներ)’

1312

Արդեն համարյա մեկ ամիս է, ինչ Երևանում ձյուն է տեղացել, բայց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներին և մայթերին դեռ առկա է մերկասառույց, իսկ որոշ ոչ կենտրոնական փողոցներում, ջրի արտահոսքի հետևանքով, երթևեկելը գրեթե  անհնար է, օրինակ՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում և Արաբկիրի Բլուր կոչվող թաղամասում: Սակայն քաղաքապետարանը, փոխանակ մաքրի քաղաքի փողոցները, ամեն օր հաղորդագրություն է տարածում, որ փողոցներն ու մայթերը մաքրվում են: Իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «սաքուլիկենց» օգնությամբ գիտական թեզ է պաշտպանում:

Հետաքրքիր մի փաստ ևս.  2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ, և, ուշադրություն, ոստիկանությունը արագության սահմանափակումը բացատրել է նրանով, որ դա արվել է  կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Mitsubishi գործարանում պայթյուն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյանը կդիմի Գյումրիի քաղաքապետարան՝ «Կորած» 100 օբեկտների ցուցակները ստանալու համար’