‘«Սաքուլիկ պրոռեկտոր»-ը գետնանցումում. Ֆոտոներ’

3346

Երեւանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ  Սեւակ Խաչատրյանը, ով  քաղաքապետ Տարոն Մարգարյանի  թեկնածուական թեզի պաշտպանության օրը  ի թիվս այլ ուսանողների,  լկտի պահվածքով խոչընդոտել էր  լրագրողների  աշխատանքը, անգամ հայհոյել ու  անպատշաճ խոսքեր ասել, օրերս նշանակվել էր բուհի  պրոռեկտոր: 

Ենթադրվում է, որ ի պատիվ Սեւակ Խաչատրյանի նոր նշանակմանը, անհայտ մարդիկ ՀՊՏՀ-ի հարակից գետնանցումում պատկերել են գրաֆիտիներ «Suckուլիկ պռոռեկտոր», «просто Սաքուլիկ» գրություններով:

Հիշեցնենք, որ նշյալ բուհի ուսխորհրդի անդամները՝ հանրաճանաչ «սաքուլիկենք» են, որոնք ՀՀԿ-ական բանդայի հետ հարձակվել էին լրագրողների վրա` Տարոն Մարգարյանի «ատենախոսության» պաշտպանության ժամանակ: Այդ դեպքից հետո Հովիկ Աբրահամյանը ոչ մի բան չէր ձեռնարկել իր ղեկավարած բուհում «սաքուլիկենց» կարգի հրավիրելու և պատասխանատվության ենթարկելու համար: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Պետք էր էն ժամանակվա ինտերնետացված փոխնախարարին ասեինք, որ հայ ժողովուրդը պլանշետով ոչ սար է գնում, ոչ՝ խոպան’