‘
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատգամավորներին բացատրություն է տվել Ռամիլ Սաֆարովի արտահանձման համար՝ ասելով, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը արդար է:
Նա հերքել է ընդդիմադիր սոցիալիստների այն պնդումները, թե Սաֆարովի արտահանձման հիմքում ֆինանասական նկատառումներ կան: «Հունգարիայի կառավարությունն այս հարցում հաշվի է առել միջազգային իրավական նորմերը և դիվանագիտությունը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ Հունգարիայի իրավական պրակտիկայում բանտարկյալներին պետք է թույլ տրվի պատիժը շարունակել կրել հայրենիքում, եթե տվյալ պետությունը պահանջում է դա,- գրում է հունգարական politics.hu կայքը:
‘