‘Սաֆարովի հարցով ԵՄ Խորհրդարանի խմբակցությունների համատեղ բանաձևի նախագիծը ‘

1071

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, ԵՄ Խորհրդարանի խմբակցությունները ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հարցով մշակել են համատեղ բանաձևի նախագիծ, որը ներկայացվել է Եվրախորհրդարանին: Սաֆարովի հարցով քննարկումը տեղի կունենա Եվրախորհրդարանի այսօրվա նիստում` Ստրասբուրգի ժամանակով ժամը 15-16-ը:

Համատեղ բանաձևը մշակել են ԵՄ Խորհրդարանի 7 խմբակցություններից 5-ը:

Ստորև ներկայացնում ենք համատեղ բանաձևի նախագիծն ամբողջությամբ:

 

Բանաձևի համատեղ նախագիծ

 

ECR (Եվրոպայի կոնսերվատորներ և ռեֆորմիստներ)

S&D-ը (Սոցիալիստների և դեմոկրատների ալյանս)

GUE/NGL (Եվրոպայի միացյալ ձախեր-Հյուսիսային կանաչ ձախեր)

PPE (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն)

Verts/ALE (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների այլանս)

 

Ադրբեջան. Ռամիլ Սաֆարովի գործը

(2012/2785 (RSP))

 

Եվրոպական խորհրդարանը 

— նկատի ունենալով իր նախորդ բանաձևերը Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և, մասնավորապես՝ որոնք վերաբերում են մարդու իրավունքներին,

-հաշվի առնելով արտահանձնմանը վերաբերող միջազգային իրավունքի պրակտիկայի և, մասնավորապես, Դատապարտված անձանց արտահանձնման մասին Կոնվենցիան, որի շրջանակներում որոշվել է, որ համագործակցությունը պետք է զարգանա ի նպաստ արադատության նպատակների իրագործման և դատապարտված անձանց սոցիալական ռեաբիլիտացիայի` հնարավորություն տալով նրանց  պատիժը կրելու իրենց երկրներում,  

-նկատի ունենալով իր ներկայացուցիչ Մարտին Շուլցի՝ 2012 թվականի սեպտեմբերի 5-ի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ներման կապակցությամբ,

-նկատի ունենալով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և հանձնակատար Ֆյուլեի համատեղ հայտարարությունը` արված 2012 թվականի սեպտեմբերի 4-ին,

-նկատի ունենալով Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարին ուղղված՝ Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակը, (2012 թ. օգոստոսի 15),

-հաշվի առնելով Հունգարիայի վարչապետի հայտարարությունը, (2012 թ. սեպտեմբերի 3), որտեղ նա պնդում է, թե Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան,

-նկատի ունենալով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության և գործընկերության մասին Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999 թվականից, և ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունները, ինչը նպատակ ունի փոխարինել նախորդին,

-նկատի ունենալով կանոնակարգը

Ա. Այն պարագայում, երբ Ռամիլ Սաֆարովը 2004-ից ազատազրկման էր ենթարկվել հունգարական բանտում` Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի ժամանակ իր հայազգի գործընկերոջը գազանաբար սպանելու համար, և այն պարագայում, երբ Սաֆարովն ընդունել է իր մեղքը և չի զղջացել իր արարքի համար, այն հիմքով, որ իր զոհը հայազգի էր,

Բ. Այն պարագայում, երբ մարդասպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը ադրբեջանական իշխանությունների երկարատև խնդրանքներից հետո օգոստոսի 31-ին արտահանձնվել է Ադրբեջանին,

Գ. Այն պարագայում, երբ պարոն Սաֆարովը Ադրբեջան արտահանձնումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արժանացել է ներման` Ադրբեջանի Սահմանադրության համապատասխան, այն պարագայում, երբ Հունգարիայի իշխանությունները չէին կարող չիմանալ, որ պարոն Սաֆարովը Ադրբեջանում համարվում է հերոս` հաշվի առնելով, որ նա սպանություն է կատարել, որն առնչություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա  հակամարտության հետ,

Դ. Այն պարագայում, երբ դատապարտված անձանց արտահանձնման Կոնվենցիայի 9-րդ հոդվածում (և Ադրբեջանը, և Հունգարիան ստորագրել են այն) ասվում է, թե անձը, որը դատապարտվել է ազատազրկման մի երկրի տարածքում, կարող է փոխանցվել մեկ այլ երկրի տարածք, որպեսզի կրի իր համար նախատեսված պատիժը՝ այն պայմանով, որ այդ Կոնվենցիայի դրույթները պետք է պահպանվեն, 

Ե. Այն պարագայում, երբ 2012թ. օգոստոսի 15-ին Ադրբեջանի արդարադատության նախարար Վիլայաթ Զահիրովը նամակ է հղել Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարին, որտեղ ասել է, թե համաձայն արտահանձնման մասին 9(1)(angel) հոդվածի, հայրենիք տեղափոխվելուց հետո հանցագործի դատավճիռը փոփոխություն չի կրի: Այն, որ նա մինչ այդ նաև հավատացրել էր, որ Ադրբեջանի ՔՕ-ի  համաձայն` ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել միայն որոշակի ժամկետով ազատազրկումով, և որ դատապարտյալը կարող է ազատ արձակվել իր պատժի առնվազն 25 տարին կրելուց հետո: Սակայն այժմ Ադրբեջանի կառավարությունը ժխտում է իրենց կողմից Հունգարական կառավարությանը որևէ դիվնագիտական երաշխիքներ տալու փաստը,

Զ. Այն պարագայում, երբ Ադրբեջանում լեյտենանտ Սաֆարովն արժանացել է փառահեղ ընդունելության, իսկ իր վերադարձից ժամեր անց՝ նաև նախագահական ներման ու ազատ արձակվել, իսկ հանրային միջոցառման ժամանակ էլ ստացել մայորի կոչում,

Է. Այն պարագայում, երբ Սաֆարովի ազատ արձակումը միջազգային լայն արձագանք է ստացել, որտեղ ազատման փաստը հավանության չի արաժանացել և դատապարտվել է,

Ը. Այն պարագայում, երբ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ,

Թ. Այն պարագայում, երբ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է Եվրոպական հարևանության և արևելյան գործընկերության քաղաքականությանը, հանդիասնում է Եվրանեսթի հիմնադիր-անդամ և պարտավորված է հարգել ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, որոնք հանդիսանում են այդ նախաձեռնությունների հիմնարար արժեքները,    

Ժ. Այն պարագայում, երբ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ, (2012-13 թվականներ) և պարտավորվել է պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված արժեքները,

Ի. Այն պարագայում, երբ Ադրբեջանը հանդիսանում է ԵԽ անդամ և Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի մասնակից, ինչպես նաև` մարդու իրավունքներին վերաբերող միջազգային այլ պայմանագրերի մասնակից` ներառյալ քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագիրը,

1. Ընդգծում է օրենքի գերակայության և ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը,

2. Ափսոսանք է հայտնում ԵՄ անդամ երկրի դատարանի կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու՝ Ադրբեջանի որոշման կապակցությամբ: Դիտարկում է այդ որոշումը որպես քայլ, որը կարող է նպաստել երկու երկրների միջև լարվածության հետագա խորացմանը, ինչն ահագնացնում է անարդարության զգացումն ու այդ երկրների միջև անդունդի խորացումը, ինչպես նաև անհանգստացած է, որ այդ քայլը վտանգի է ենթարկում հասարակության շրջանում հաշտեցման բոլոր խաղաղ գործընթացները, ինչպես նաև կարող է խարխլել տարածաշրջանում ժողովուրդների հնարավոր խաղաղ շփումների հետագա զարգացումը,

3. Համարում է, որ երբ մատնանշվում է, թե պ-ն Սաֆարովի ներումը համապատասպանում է Դատապարտված անձանց Կոնվենցիայի տառին, դա հակասում է այդ միջազգային համաձայնագրի ոգուն, որը կնքվել է, որպեսզի թույլատրվի մի երկրի տարածքում դատապարտված անձի տեղափոխումը այլ երկրի տարածք` պատիժն այնտեղ կրելու համար,

4. Համարում է, որ նախագահական ներումը հունգարական իշխանություններին տրված դիվանագիտական հավաստիացումների խախտում է, որոնք տրվել են Ադրբեջանի կողմից այն ժամանակ, երբ խնդրել են Դատապարտված անձանց արտահանձնման մասին Կոնվենցիայի հիման վրա  արտահանձնել Սաֆարովին,

5. Ափսոսանք է հայտնում Ադրբեջանում պ-ն Սաֆարովի հանդեպ ցուցաբերած և նրան հերոսացնող ընդունելության, նրան մայորի կոչում շնորհելու և 8 տարվա աշխատավարձը վճարելու կապակցությամբ և անհանգստություն է հայտնում առ այն, որ դա կարղ է օրինակ ծառայել ապագա սերուդների համար: Անհանգստություն է հայտնում նաև ադրբեջանական պետության կողմից ցուցաբերված խրախուսման և հավանության համար,

6. Համարում է, որ օկուպացված տարածքներում խաղաղ գործընթացի   առաջընթացի բացակայության կապակցությամբ Ադրբեջանի օրինական հիասթափությունը չի արդարացնում վրեժի գործողություններն ու անիմաստ սադրանքները, որոնք միայն ահագնացնում են լարվածությունը` առանց այդ էլ լարված և անկայուն իրավիճակում,

7. Իր աջակցությունն է հայտնում ԱԳԵԾ-ի, ՀԿ-ում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի և անդամ երկրների կողմից իրականացվող ջանքերին, որոնք փորձում են թուլացնել լարվածությունը և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում առաջընթաց ապահովել,

8. Աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ԼՂ խաղաղ գործընթացում էական առաջընթացի հասնելու իրենց ջանքերում, որոնց նպատակն է կայուն, համապարփակ, միջազգային իրավունքին համապատասխան կարգավորման հասնել,  

9. Կրկին հաստատում է իր այն դիրքորոշումը, որ ներկայում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ընթացող Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում պետք է ներառվեն դրույթներ և կետեր` կապված մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության և խրախուսման հետ, 

10. Կոչ է անում այս բանաձևը հասցնել ԱԳԵԾ-ին, ԵԽ-ին, Հանձնաժողովին, Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին ու խորհրդարաններին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցողին:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ժամանակն է վերջ տալու պետական միջոցների անհագուրդ թալանին և անպատժելիությանը’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի գործով» դատավարության ուղիղ հեռարձակում դատարանից’