‘Սա արդեն ավելին է, քան «բեսպրեդելը». «Ժողովուրդ»’

1445

Երեկ՝ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժողովուրդը» այս կապակցությամբ գրում է.

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում մարդաորս է սկսվել: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի դեպքում թվում էր, թե հայտնի էր՝ ինչ է տեղի ունեցել, և ովքեր են եղել մասնակիցները: Հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանի և Արամ Մանուկյանի դեպքում գործ ունենք մարդկանց դեմ կազմակերպված հարձակման հետ, որի հեղինակները դեռևս անհայտ են: Իհարկե, բացառված չէ, որ Սուրեն Սարգսյանի և Արամ Մանուկյանի դեմ կազմակերպված հարձակումների նպատակն առաջին միջադեպից հանրության ուշադրությունը շեղելն է: Ամեն դեպքում, եթե ոստիկանությունն այս դեպքերը չբացահայտի, ապա կարելի է ասել, որ Հայաստանում բանդա է գործում իրավապահների թողտվությամբ կամ միգուցե՝ «օրհնությամբ»: Ի դեպ, Արամ Մանուկյանի վրա իրականացված հարձակումը ոստիկանությունը պարտավոր է բացահայտել, քանի որ իրավապահների տրամադրության տակ կա նաև միջադեպի տեսագրությունը»:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկների դաշինքը վաղը Եռաբլուրում հավաք է անցկացնելու. «Հրապարակ»’