Սգո արարողության ընթացքում ձերբակալվել է գրեթե 70 մարդ

180

Լոնդոնի ոստիկանությունը առնվազն 67 հոգու ձերբակալել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության կապակցությամբ անվտանգության ապահովման գործողության շրջանակներում, հաղորդել է Sky News  հեռուստաալիքը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։

Նշվում է, որ թեև Լոնդոնի ոստիկանությունն առայժմ ոչ մի վիճակագրություն չի ներկայացրել ձերբակալությունների բնույթի և պատճառների վերաբերյալ,հայտնի է, որ մի քանի մարդ ձերբակալվել է միապետության դեմ բողոքի ակցիաների պատճառով։

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և բրիտանական խորհրդարանի անդամներ անհամաձայնություն են հայտնել ձերբակալությունների կապակցությամբ՝ դրանք համարելով խոսքի ազատության խախտում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ինտերի» երկրպագուների գրառումը․ Վերջ տոլերանտությանը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի դի