‘Սգո օր չկար, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ջահելների հետ Ամանոր է նշել ‘

31906

Չնայած այն բանին, որ հասարակական շրջանում բացասական արձագանք էր ստացել այն փաստը, որ իշխանությունները գյումրեցի ընտանիքի սպանության կապակությամբ սգո օր չէին հայտարարել, վերջիններս շարունակում էին իրենց պահել այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Ավելին, մեր տեղեկություններով, իշխանությունները կարծես ի հեճուկս հասարակական բողոքի երեկ մեծ շուքով նշել են հին Ամանորը: Ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ երիտթևը երեկ «Օջախ» ռեստորանում տոնական մթնոլորտում նշել է Հին Նոր Տարին, որին ի դեպ, մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Հավաքին ընդհանուր առմամբ ներկա է եղել 200-300 մարդ, այդ թվում Վաչե Գաբրիելյանը, Տարոն Մարգարյանը, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը, և նույնիսկ Հրայր Թովմասյանը, ով հայտարարել էր, ողջ մնացած 6 ամսական փոքրիկին վերցնում է իր խնամածության ներքո:

Ամենազավեշտալին այն է, որ հավաքի մասնակիցներին հրահանգվել է որևէ կերպ չտարածել հավաքի կայացման փաստը, ոչ միայն լուսանկարներ չտեղադրել որևէ ցանցում, այլև անգամ չպատմել այդ մասին այստեղ-այնտեղ, քանի որ ՀՀԿ-ականներն իրենք էլ են հասկացել, որ լավ բան չեն անում, և ինֆորմացիայի տարածման դեպքում կարող են հերթական անգամ մարդկանց քննադատությունների կենտրոնում հայտնվել:

Նախորդ հոդվածը‘Պակիստանում ուսուցիչներին թույլ են տվել դասի գնալ զինված’
Հաջորդ հոդվածը‘WSJ.ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու ուղիներ է փնտրում’