‘Սդրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում բացել Հայաստանի հետ սահմանը’

1076

Մենք կցանկանայինք, որ Հայաստանն ու Թուրքիան բուժեն անցյալի վերքերը և միասին առաջ շարժվեն դեպի անվտանգություն և բարգավաճում, 1news.az-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը՝ մեկնաբանելով վերջերս ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքում  սկսված ստորագրահավաքը՝ ի պաշտպանություն հայ-թուրքական սահմանի բացման:  Դեսպանատանը նաև նշել են, որ ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում շարունակել իրական քայլերը՝ « դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, որոնք կարող են կարևոր դեր ունենալ հարևանների միջև կապեր հաստատելու տեսակետից»: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Միացյալ Նահանգները համաձայն է, որ ստատուս-քվոն անընդունելի է, և  որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ շարունակում է ակտիվ դեր խաղալ՝ ամուր, խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»,- ավելացրել են դեսպանատանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքում ստորագրահավաք է սկսվել հայ-թուրքական սահմանը վերաբացելու համար: Ուղերձում Թուրքիային կոչ է արվում բացել սահմանը «թեկուզև Սիրայի փախստականների համար», որոնք չեն կարողանում Հայաստան հասնել փակ սահմանների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Վան Պերսին եւ Վիլաշ-Բոաշը՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացող եւ մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Ապարան- Քուչակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները’