‘ՍԴ-ը սկսել է ուսումնասիրել ԱԺ չորս խմբակցությունների դիմումը’

602

Սահմանադրական դատարանն ընդունել է Ազգային Ժողովի 4 խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» դիմումը «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը վիճարկելու հարցով։

ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը «Ա1+»-ին տեղեկացրել է, որ դիմումն արդեն ուսումնասիրում է ՍԴ դատավորներից մեկը, որից հետո կգումարվի աշխատանքային նիստ, որի դրական եզրակացությունից հետո ՍԴ նախագահը կնշանակի նիստի օրը։

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատաևելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի` «պարտադիր» բաղադրիչը: 

Նախորդ հոդվածը‘«Արևմտամենթերի» նոր հայտնագործությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան շուտով շրջանառության մեջ կդնի Եղեռնի ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ’