‘
Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու պայմանագրի սահմանադրականության հարցը։ epress.am-ի փոխանցմամբ, նիստը տևել է ընդամենը 10 րոպե, ՍԴ֊-ն որոշել է գրավոր ընթացակարգով անցկացնել լսումները, թեև ավելի վաղ ՀԿ֊-ներից մեկը Սահմանադրական դատարանից պահանջել էր հարցը քննել բանավոր ընթացակարգով։ ՀԿ-֊ն նշել էր, որ, համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
Նիստի ավարտը հայտարարելուց հետո, ՍԴ-֊ն հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշման հրապարակման ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։
‘