‘ՍԴ վարչության պետ. Կուտակայինը հենց այնպես պահել ենք’

930

Չնայած նրան, որ ՍԴ-ն հունվարի 24-ին որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը՝ հիշյալ գործով դատաքննությունը տեղափոխելով 2014 թվականի մարտի 28-ը, պետական ու մասնավոր շատ ընկերություններում, այդ թվում հենց Սահմանադրական դատարանում պարտադիր հետպահումներն արվել են: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:

ՍԴ-ի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության ղեկավար Զավեն Չոփուրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ՍԴ բոլոր այն աշխատակիցներից, ովքեր ծնվել են 1974 թ-ից հետո, ՍԴ-ն պարտադիր կուտակային հետպահումներ արվել է:

«Այո, եղել են հետպահումներ»,- ասել է Չոփուրյանը: Նկատառմանը, թե ՍԴ-ն հունվարի 24-ին որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, և երբ օրենքը կասեցված է, ինչո՞վ են պայմանավորված հետպահումները, արդյոք հակասություններ չկա՞ն ՍԴ գործողություններում, Չոփուրյանը ասել.

«Դե գիտեք, չի ասել չպահեք, ընդամենը տուգանքների մասին է խոսքը եղել, որ տուգանքներ չեն գործի: Օրենքն ասում է՝ պիտի պահվի, և օրենքն ասում է, որ եթե չմուծեն, տուգանքներ չպիտի կիրառվի, իսկ այդպես պահելով մենք առայժմ պահել ենք: Ֆոնդերի ընտրություն չունենք դեռ, ուղղակի հենց այնպես պահել ենք մինչև պարզվի: Առանձնապես մեր աշխատողների համար խնդիր չկա, 40 աշխատակցից ենք հետպահում արել»,- ասաց ՍԴ-ի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստները ազատ արձակվեցին ոստիկանական բաժանմունքից’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդ. ՍԴ-ն ընտրությունները կայացած է ճանաչել’