‘ՍԴ վճիռը 17/05-ում նոր ընտրություններ չի նախատեսում’

735

17/05 ընտրատեղամասում նոր ընտրություններ չեն լինի: iLur.am-ի հետզրույցում ասաց իրավաբան Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակված դատավճռով Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել 17/05 տեղամասում փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները, եւ ռաջարկել գործով նյութերն ուղարկել դատախազություն:

 Այս տեղամասում քվեարկության օրը «Իրավունքի Եվրոպա» ՀԿ կողմից դիտորդ Նարինե Էսմաիլիի նկատմամբ բռնություն գործադրելով, 10-15 հոգի ներխուժել են տեղամաս եւ լցոնում կատարել:

«Տեղամասում նոր ընտրություններ չեն լինի: Բայց մեղավորների մեղքի հիմնավորման դեպքում իրենց քրեական պատասխանատվության կենթարկեն», — մեկնաբանելով ՍԴ վճռի այդ հատվածը՝ ասաց Վահե Գրիգորյանը:

Նախորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Ս. Ֆարմանյան 1 դեմ, ոչ մի ելույթ ‘
Հաջորդ հոդվածը‘Խուլիո Իգլեսիասը ժամանեց Հայաստան’