‘Սեբաստիան Կել. «Գվարդիոլան իրավացի է. մենք շատ ենք զիջում նրա թիմին Բունդեսլիգայում»’

984

‘

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Կելը բացատրել է իր արտահայտության իմաստը, որը նա կատարել էր Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում։ Մասնավորապես նա ասել էր, որ մյունխենցիները մրցավարության դեմ բողոքելու փոխարեն ավելի լավ է մարզվեն 11 մետրանոցներ հարվածներ կատարելու ուղղությամբ։ Ի պատասխան դրան՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խորհուրդ է տվել Կելին «բերանը փակել, երբ ազգային առաջնությունում հետ ես մնում 35 միավոր»։ 

«Չէի ցանկանում անհարգալից լինել «Բավարիայի» նկատմամբ։ Գվարդիոլան իրավացի է. մենք շատ ենք զիջում նրա թիմին Բունդեսլիգայում»,- Կելի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

‘

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների առաջատարն է «Ազատ հայրենիքը»’
Հաջորդ հոդվածը‘Ֆլոյդ Մեյվեզեր.«Ես հիացած եմ Մենիով. նա մեծագույն բռնցքամարտիկներից մեկն է»’