‘Սեզար Ասպիլիկուետա. Չեմ կարող հեռանալ «Չելսիից»’

1646

«Չելսիի» իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հարցազրույց է ունեցել Radio Nacional de Espana ռադիոկայանի հետ, որտեղ պատմել է Իսպանիա հնարավոր վերադարձի և «Բարսելոնայի» հետ բանակցությունների մասին։

«Երջանիկ եմ վերադառնալ Մադրիդ, բայց պետք է արտագնա հանդիպում անցկացնենք «Բարսելոնայի» հետ։ Դա թիմերի համար շատ բարդ դիմակայություն կլինի, որովհետև բոլորն արժանի են հնարավորինս ավելի առաջ գնալու։ Մենք հաջող հանդիպումներ ունենում ենք կատալոնյան ակումբի հետ, և ես հուսով եմ, որ կշարունակենք նույն ոգով։

Երբ լրագրողները մեզ հարցնում են, թե ում կառանձնացնենք «Բարսելոնայի» կազմից՝ ես ծիծաղում եմ։ Որովհետև արդեն ձանձրալի է։ Իրոք՝ ու՞մ կարելի է առանձնացնել մեր մրցակցի կազմից։ Ոչ ոք չի մոռացել Լիոնել Մեսսիին և նրա թիմակիցներին։ Ահա այսպիսի թիմի հետ պետք է խաղանք։

Դա շատ կարևոր հանդիպում կլինի։ Մենք պետք է փորձության միջով անցնենք, հասկանանք, թե ինչի ենք ընդունակ այս պահին։ «Սթեմֆորդ Բրիջում» խաղը ցույց տվեց, որ մենք, նվազագույնը, «Բարսելոնայից» վատը չենք։ Ամեն դեպքում պետք է գոլեր խփենք. դա է մեր հիմնական նպատակն առաջիկա խաղում։

Մեր վերջին հանդիպումների արդյունավետությունը ցածր է, բայց հուսով ենք, որ մեր հարձակման գիծը գոլեր խփելու ունակությունը պահել է արտագնա հանդիպման համար։ Դա իրոք խնդիր է, մենք շատ հազվադեպ ենք իրացնում մեր գոլային պահերը, ինչը վերջնական արդյունքում վատ է անդրադառնում մեր վստահության վրա։

Ես չեմ կարող վերադառնալ Իսպանիա, որովհետև «Չելսին» շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Անկեղծ եմ ասում, ես չեմ մտածում Լա լիգա տեղափոխվելումասին։ Ինձ համար ամեն ինչ այնքան լավ է Լոնդոնում, որ երջանիկ կլինեի ողջ կյանքս մնալ այստեղ։ Չպետք է մոռանալ, որ ես ակումբի հանդեպ մեծ պատասխանատվություն ունեմ, ես թիմի փոխավագն եմ։ Դա մեծ իրադարձություն է իմ կարիերայում, ես հասունացել եմ, միանգամայն այլ ֆուտբոլիստ դարձել, ու թևկապը դրական է ազդել իմ խաղի վրա, որովհետև այն պարտավորեցնող է։

Ես տեղյակ եմ «Բարսելոնայի» շուրջ խոսակցություններին, բայց չգիտեմ, թե որքանով են դրանք լուրջ, որովհետև անձամբ ես ոչ մեկի հետ չեմ շփվել։ Իմ հանդեպ շատ թիմեր են հետաքրքրություն ցուցաբերել, բայց մի քանի տարի առաջ ես հրաժարվել եմ իմ գործակալի ծառայություններից, որովհետև գիտեմ, որ առաջիկա մի քանի տարում հաստատ ոչինչ տեղի չի ունենա։

Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը մեծ իրադարձություն է, չգիտեմ՝ ազգային թիմի հետ ես կմասնակցե՞մ մունդիալին, բայց դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Ես շատ եմ ուզում Իսպանիայի հավաքականում հանդես գալ Ռուսաստանում, ուստի ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի հայտնվեմ մրցաշարի հայտացուցակում»։

Նախորդ հոդվածը‘Սարրիի սեռական բնույթի մեկնաբանությունները դատապարտվել են’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Հունաստանը կարող է հեռացվել միջազգային մրցաշարերից’