Սելարայանը՝ «Բոկա Խունիորսի» առաջնային տրանսֆերային նպատակներից է

190

Արգենտինական «Բոկա Խունիորսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոկայի» դիտակետում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի և «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանը։ Լուկասի նկատմամբ արգենտինական ակումբի հետաքրքրության մասին հայտնել էին արգենտինական El Crack Deportivo-ն ու Bolavip-ը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին Բուենոս Այրեսի թիմի կազմում անձամբ ցանկանում է տեսնել ակումբի տնօրեն Խուան Ռամոն Ռիկելմեն։ Հայ ֆուտբոլիստը Ռիկելմեի համար առաջնային տրանսֆերային նպատակներից մեկն է այս ամառ։

El Crack Deportivo-ն գրում է, որ արգենտինական ակումբն արդեն հետաքրքրվել է ամերիկյան ակումբից Լուկասի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Նշվում է, որ «Կոլամբուսը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում է 14 մլն եվրո։ Ռիկելմեն, իր հերթին, չի պատրաստվում այդքան գումար ծախսել մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Նախորդ հոդվածըԱլիք Մեդիա. Տարակուսանք ու ափսոսանք մի հոդվածի առիթով. Աշոտ Սարգսյան
Հաջորդ հոդվածըԱՄՆ․ Կոնգրեսում Բայդենին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել