‘Սելիմի լեռնանցքը երթևեկելի է միայն միակողմանի’

1230

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Նշված հատվածը հրշեջ-փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով:

Նախորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է «Միավորված մրցաշարը»’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը՝ նոր հեղափոխության շեմի՞ն’