‘
Հայաստանի Հանրապետությունում մարտի 8-ին ժամը 17.30-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը: Ուժեղ բքի և մառախուղի պատճառով դժվարանցանելի է դարձել Բերդ-Ճամբարակ ճանապարհահատածը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
‘