‘Սելիմի լեռնանցքում, Արթիկի, Գորիսի ճանապարհներին առկա է մերկասառույց’

571

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է, որ հունվարի 14-ին` ժամը 17.45-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:  Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Արթիկի, Գորիսի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է Ստեփանակերտի (Խոջալուի) օդանավակայանի գործարկման պայմանները’
Հաջորդ հոդվածը‘Արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով’