‘
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին:
Օհանյանը շնորհակալություն է հայտնել Հակոբին ցուցաբերած տոկունության և հայրենասիրական վարքագծի համար:
Ինջիղուլյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների վերաբերյալ:
Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել, որ անգամ նման ծանր ապրումներից հետո Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել շարունակել զինվորական ծառայությունը: Պաշտպանության նախարարը հանձնարարել է առողջական վիճակի հետազոտման արդյունքների հիման վրա դիտարկել Հ. Ինջիղուլյանի հետագա ծառայության հարցը` առավել կարևորելով վերջինիս կրթություն ստանալու անհրաժեշտությունը:
‘