‘Սեյրան Օհանյանը եւ Բակո Սահակյանը հանդիպել են’

627

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են սահմանագծում տիրող իրավիճակը, երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության մի շարք հարցեր:

Նախորդ հոդվածը‘Չիլի-Ավստրալիա՝ 3:1’
Հաջորդ հոդվածը‘Լարսի ճանապարհին վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են’