‘Սեյրան Օհանյանը զինակոչային տարիքը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում’

696

ՊՆախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ զինակոչային տարիքը փոխելու անհրաժեշտություն չկա: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանի վրա:

«18 տարեկան պատանին պատրաստ է ծառայել հայրենիքին, ես ծառայում եմ 17 տարեկանից, պարզապես անհրաժեշտ է հասարակության մեջ ստեղծել համապատասխան վերաբերմունք, զորակոչիկներին պատրաստել բարոյապես, ինչով պետք է զբաղվի նաև ընտանիքը»,-հայտարարել է նա: Ըստ Օհանյանի, հայրենիքի մասին մտածող յուրաքանչյուր քաղաքացի, հաշվի առնելով ռազմաքաղաքական դժվարին իրավիճակը՝ պետք է իր պարտքը կատարի հայրեիքի առջև: Նրա խոսքերով, 2013 թվականին դիսցիպլինար մակարդակը բանակում կարելի է համարել բավարար, բայց դեռ շատ անելիքներ կան: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդես են եկել համատեղ կոչով’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Լցվեք համբերությամբ եւ հետեւեք, 1 օրից ամեն ինչ պարզ կլինի’