‘Սեյրան Օհանյանը խոստանում է խստացնել պայքարը բանակում փողոցային բարքերի կիրառման դեմ’

619

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ 2014 թ.-ին նախարարությունը խիստ պայքար է մղելու Զինված ուժերում փողոցային, արատավոր բարքերի կիրառման դեմ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին նախարարն ասել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Սեյրան Օհանյանը նշել է, որ բռնության դեպքերը բանակում կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության հետ չեն տարվում համապատասխան աշխատանքներ:

«2014 թ.-ին իմ պայքարն ուղղված է լինելու Զինված ուժերում փողոցային, արատավոր բարքերի դեմ: Այդ բարքերի դեմ պայքարելու համար ես հրավիրում եմ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին, մասնավորապես, ուսուցիչներին, դասախոսներին»,- ասել է նախարարը: 

Նա հավաստիացրել է, որ նախարարությունը հետեւողական աշխատանք է տանելու, որպեսզի անվտանգության կանոնների խախտմամբ պատահարների թվի նվազեցմանը զուգահեռ նվազի նաեւ միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների արդյունքով տեղի ունեցող արտակարգ պատահարների եւ հանցագործությունների թիվը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նոր սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է ընտրողների 95 %-ը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել’