‘Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ’

1219

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
 
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպան Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված մի շարք, այդ թվում` պաշտպանական ոլորտին առնչվող փաստաթղթերը:  
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար` ելնելով երկարաժամկետ հեռանկարից:

Նախորդ հոդվածը‘Շախտյորի» 8-րդ չեմպիոնական տիտղոսն ու Մխիթարյանի 100-րդ խաղը’
Հաջորդ հոդվածը‘ Ախալցխայում հայ գյուղապետ է ձերբակալվել’