‘Սեյրան Օհանյանը և Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ‘

712

Այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, տիկին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում: ՀՀ պաշտպանության նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանն իրենց մտահոգություններն են կիսել լարվածության աճի վերաբերյալ և երկուստեք կարևորել իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ-ից բարոյական աջակցություն է ստացել’