‘
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ռուսական երկկողմ հարաբերություներին` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ:
‘