‘Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Չիրկինը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցեր’

686

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Այցի նպատակն էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը և նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ռազմակայանի հրամանատարությանն օգնության ցուցաբերումը:
Ըստ ՀՀ ՊՆ մամլո ծառայության՝ այցի շրջանակում գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցեր:

Նախորդ հոդվածը‘Ուդալցովին անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Չելսին» պատրաստ է Ֆալկաոյի համար վճարել 60 միլիոն եվրո’