‘
«Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը Արցախից:
Հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի կործանման հետ կապված միջադեպը չի ազդել «Միասնություն 2014» զորավարժությունների որակի վրա, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Yerkir.am-ը:
Նա նշել է, որ թեև նախապես հայտարարվել էր զորավարժությունների մասին, սակայն հակառակորդը, ինչպես միշտ, ցույց տվեց իր իրական դեմքը՝ խախտելով միջազգային նորմերը:
«Այդ գործողությունները մեզ համար ցավալի են, նրանց կողմից՝ լկտի, և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան, անկասկած, կտրվի»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Ըստ նախարարի՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ:
‘