‘Սեյրան Օհանյան. Իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմաններին միշտ է լարված ‘

841

Իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմաններին միշտ է լարված: Պարբերաբար միայն ավելանում կամ նվազում է կրակոցների քանակը, այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, ինչն անձամբ ես հակված եմ բացատրելու Ադրբեջանում ներքաղաքական կամ այլ հանգամանքներով: Բոլորովին վերջերս նրանք տոնում էին իրենց բանակի օրը, ինչով էլ մենք պայմանավորում ենք ադրբեջանցի դիպուկահարների, նույնիսկ նռնակաձիգների գործունեության աշխուժացումը: Մեր դիրքապահների կողմից իրավիճակի գնահատման արդյունքում ագրեսիայի բոլոր այդ դրսևորումներն արժանի պատասխան են ստացել»,- նշել է նա:

Օհանյանն ընդգծել է, որ մի շարք դեպքերում ՀՀ ՊՆ-ն իրականացնում է նաև կանխարգելիչ միջոցառումներ` հնարավոր լարվածություն կանխատեսելով սահմանի այս կամ այն հատվածում:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. Քրոնիկոն (մեծ ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայկական հին տները քանդում են, իսկ հետո մրցույթ հայտարարում ‘