‘Սեյրան Օհանյան. Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հենք այս պահին գոյություն չունի’

1015

Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հենք այս պահին գոյություն չունի: Այս մասին Ազգային ժողովում խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավաստիացրել է, որ արվում է ամեն ինչ’ իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ:

«Այսօր ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի լարված իրավիճակը հանդարտեցվի: Այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմի հենք գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասել է նախարարը:

Անդրադառնալով ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, նախարարն ասել է, որ ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակն ու հայ զինծառայողների հմուտ գործողությունները: Նախարարը շեշտել է, որ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն, ու այն փաստը, որ հակառակորդը բազմակի անգամ ավելի կորուստներ է ունեցել հերթական անգամ փաստում է, որ այդ երկրի ղեկավարությունը պատասխանտվություն չի կրում մարդկանց ճակատագրերի համար:

Նախորդ հոդվածը‘Արցախի վարչապետը կգիշերի առաջնագծում’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը հաստատել է, որ Պուտինը հանդիպելու է Սարգսյանի և Ալիևի հետ’