‘Սեյրան Օհանյան. Միջազգային հանրությունը պետք է բացատրի Բաքվին, թե ինչպես պետք է վարվել գերիների հետ’

956

Հաշվի առնելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի ԶՈւ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մարդկային արժանապատվության և իրավունքների ոտնահարումների փաստը`մ իջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա կատարվածին: Այդ մասին Ուսուցչի օրվա կապակցությամբ ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ներկայումս Պաշտպանության նախարարությունն իրավական տեսակետից ուսումնասիրում է գերեվարված Ինջիղուլյանի հարցը `ձգտելով ապահովել կատարվածի միջազգային գնահատականը: Համապատասխան գնահատական տալու դեպքում Ադրբեջանում վերջապես կհասկանան, թե ինչպես է պետք վարվել գերիների հետ: Ես չափազանց հպարտ եմ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Ինջիղուլյանի` բանակում իր ծառայությունը շարունակելու ցանկությամբ»,- նշել է նա:

Օհանյանը հայտնել է, որ Ինջիղուլյանը ներկայումս բուժզննում է անցնում, և եթե պիտանի ճանաչվի, անպայման կավարտի իր ծառայությունը հայկական բանակում:

Հիշեցնենք, որ Ինջղուլյանը մոլորվել և գերեվարվել էր 2013 թվականի օգոստոսի 8-ին: Մեկ տարվա բանակցություններից հետո ադրբեջանական կողմը համաձայնել է Ինջիղուլյանին հանձնել երրորդ երկրի, որտեղից նա հոկտեմբերի 1-ի` լույս 2-ի գիշերը վերադարձել Հայաստան` սեփական ցանկությանը համապատասխան:

Ինջիղուլյանի խոսքով, ադրբեջանական գերության մեջ իրեն ստիպել են հարցազրույց տալ, որում  ինքը հավաստիացնում էր, թե կանխամտածված է հատել հայ-ադրբեջանական սահմանը: Մինչդեռ նա վերստին հավաստիացրել է, որ դա զուտ պատահականություն է եղել: Նա նաև հաղորդել է, որ մինչև ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպելը իրեն ստույգ ցուցումներ էին տվել, թե ինչ և ինչպես ասի: Ինջղուլյանը հավաստիացրել է, որ իրեն լավ է զգում և մտադիր է շարունակել  մնացած 9 ամսվա զինվորիական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Նոր մարտի 1-ը բացառվում է’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’