‘Սենատի հանձնաժողովը հաստատեց Քերրիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում’

617

ԱՄՆ կոնգրեսի սենատի Արտաքին հարցերի հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Ջոն Քերրիի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Այժմ Քերրիին պետք է աջակցություն հայտնի Սենատի լագումար նիստը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա երեքշաբթի: Ըստ РИА-Новости-ի, պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Ջոն Քերրին արդեն մի քանի շաբաթ ակտիվորեն նախապատրստվում է նոր աշխատանքին: Նրան այդ հարցում օգնում է ներկա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Պետքարտուղարի անձի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ փոփոխությունների չի հանգեցնի: Ջոն Քերրին շարունակաբար նախագահական վարչակազմի տեսակետին մոտ դիրքորոշում է արտահայտել արտաքին քաղաքական հարցերում:

Սենատոր Քերրին հայտնի է նաեւ իր հայամետ դիրքորոշմամբ: 2004-ի նախագահական ընտրապայքարում նրա նախըտնտրական դրույթներից մեկը հայկական հարցի լայն արծարծումն էր: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների թարմացված թիվը’
Հաջորդ հոդվածը‘«Միլանը» սկսել է Բալոտելիի մարզաշապիկի վաճառքը’