‘Սենատորները խնդրել են Օբամային՝ ԴԺՀ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն ‘

659

Ազդեցիկ դեմոկրատ սենատորների մի խումբ դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն, հաղորդել է Associated Press-ը:

 Օբամային ուղղված դիմումը ստորագրել են, մասնավորապես, սենատի հանձնաժողովների նախագահներ Բոբ Մենենդեսը (արտաքին գործերի), Դիանա Ֆայնսթայնը (հետախուզության) և Կառլ Լևինը ( զինվորական ծառայության):

Բացի այդ՝ նախագահի կուսակիցները խնդրում են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե նա չհրաժարվի Ուկրաինայի արևելքում անջատականներին աջակցելուց: Սենատորները համոզված են, որ Ռուսաստանը անջատականներին հրահրում է, որ նրանք խոչընդոտեն մալայզիական «Բոինգ-777»-ի կործանման պատճառների հետաքննությունը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը ազատվել է պաշտոնից. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովը այսօր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կներկայացնի’