‘Սենեգալցի գործազուրկ ներգաղթյալը 400 հազար եվրո է շահել Իսպանիայում’

1321

Սենեգալցի գործազուրկ ներգաղթյալը 400 հազար եվրո է շահել Իսպանիայում` «Էլ Գորդո» (Չաղ-իսպ.) լոտոյով: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, 35-ամյա տղամարդու անունը Նգանյե է, ազգանունը չի հրապարակվում: Հայտնի է, որ իսպանական ոտիկանությունը ջրախեղդ լինելուց փրկել է սենեգալցուն եւ նրա կնոջը 8 տարի առաջ, երբ նրանք Մարոկկոյից փորձել են Եվրոպա տեղափոխվել: Այդ օրվանից նրանք ապրել են կիսասոված պայմաններում, եւ չնչին գումար են աշխատել գյուղատնտեական աշխատանքներ կատարելով:

Հուզված սենեգալցին պատմել է, որ չի կարողանում հավատալ տեղի ունեցածին, քանի որ ինքն ու կինն այնպիսի օրեր են անցկացրել, որ երկուսով անգամ 5 եվրո գումար չեն ունեցել:  

«Էլ Գորդո» լոտոն համարվում է աշխարհի ամենախոշորներից մեկը` տարեկան 2.2 մլրդ եվրո շրջանառությամբ: Սակայն այլ լոտոներից այն տարբերվում է նրանով, որ ոչ թե մի քանի հոգի են հսկայական գումարներ շահում, այլ` բազմաթիվ մարդիկ են շահող դառնում` կիսելով շահումային ֆոնդը: Իսպանիայում այդ լոտոն անդադար խաղարկվում է 1812 թվականից:   

 

 

Նախորդ հոդվածը‘Ու էլի` տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը` նավթի էժանացման մասին’