‘«Սենտ-Էտյենի» 11 երկրպագու հիվանդանոց է տեղափոխվել «Դնեպրի» երկրպագուների հետ կռվից հետո’

624

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Դնեպրի» հետ խաղից առաջ «Սենտ-Էտյենի» 11 երկրպագուներ ծանր վնասվածքներ են ստացել ուկրաինական ակումբի երկրպագուների հետ կռվի հետևամքով: Վիրավորվածները տեղափոխվել են Կիևյան հիվանդանոցներից մեկը: Բացի դրանից, մի քանիսին էլ թեթևակի վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է «Սենտ-Էտյենի» պաշտոնական կայքը: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը միաժամանակ իր ափսոսանքն է այն բանի համար, որ ֆրանսիական թիմի երկրպագուներն իրենք են կռիվ սկսել կիևյան բարերից մեկում:

Ամեն դեպքում, երկրպագուներին խոստացել են, որ նրանք անվտանգ կհասնեն օդանավակայան, իսկ բոլոր տուժածները թիմի հետ նույն ինքնաթիռով կվերադառնան տուն:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այս դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, Կիևի կենտրոնական՝ Կրեշչատիկ փողոցի մոտակայքում: Ձերբակալվել է երկու ուկրաինացի երկրպագու:

Նշեն նաև, որ այս երկու ակումբների պայքարում հաղթել է «Դնեպրը» 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ  է դարձել պաշտպան Արտյոմ Ֆեդեցկին:

Նախորդ հոդվածը‘Պեպեն օգնում է կարիքավորներին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 2010-ից սահմանը հատած ընտանիքի անդամներին (լրացված)’