Սենց նույնիսկ 16 տարեկան պատանին չի ինքնահաստատվում

2251

Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրել է

«Այսօրվա մամուլի ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ Քոչարյանի արտահայտած «մտքերի» առիթով հիշեցի, թե Արցախի նախագահ եղած տարիներին Քոչարյանն ինչպիսի քծնողական դիֆերամբներ էր ձոնում ՀՀ Առաջին նախագահին: Խնդրեմ, վայելեք.

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ�

Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.— Արցախի ժողովրդի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50-ամյակը։ Հայաստանի անկախության, հայկական նոր ժողովրդավարական պետության ստեղծման գործում Դուք ուժ ու եռանդ չեք խնայել, առաջնորդվելով հայ ժողովրդի այն ձգտումներով, որ Հայաստանը լինի ազատ եւ տնտեսապես բարգավաճ երկիր։ Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում: Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների զորակցությունը։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ ղարաբաղյան երկարակեցություն՝ ի փառս այն նոր ու մեծ գործերի, որի իրականացմանն են ուղղված հայ ժողովրդի ջանքերը (ՀՀԱՆԱ, թղթ. 03/09.01.1995։ Կրճատումներով հրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան. Վերադարձ, էջ 79)։

Այսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ եւ հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանի Հանրապետությունը… Ես կուզեի շեշտել Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա Ղարաբաղում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ Սփյուռքում՝ նույնպես («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 19.09.1996թ., վերահրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան. Վերադարձ, էջ 79):

Եվ հիմա, նման տեքստեր գրող մարդը, որ նախագահ Տեր-Պետրոսյանի շողքից դողում էր (աչքովս եմ տեսել), փորձում է հասարակությանը հետին թվով հրամցնել մի սուտ, թե ինքը Տեր-Պետրոսյանին շեֆ չի ասել: Սենց նույնիսկ 16 տարեկան պատանին չի ինքնահաստատվում»:

Նախորդ հոդվածըԱրման Մուսինյանի պարզաբանումը
Հաջորդ հոդվածըԶինվոր է սպանվել