Սեուլը և Վաշինգտոնը ընդլայնում են համատեղ զորավարժությունների ծավալը

334

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ծրագրում են զորավարժությունների իրատեսական սցենարներ մշակել՝ հաշվի առնելով ԿԺԴՀ-ի կարողությունները միջուկային և հրթիռային ոլորտներում։ Եկող տարի մանևրների ծավալները կմեծացվեն։

Այդ մասին չորեքշբթի հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հանրապետության ազգային պաշտպանության նախարարությանը։

Այդ ծրագրերը քննարկվել են դեկտեմբերի 18-ին ռազմական բարձր հրամանատարության հետ  Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի խորհրդակցության ընթացքում, նշվում է հաղորդագրության մեջ։

2023 թ․ ծրագրված են երկու երկրների 20 համատեղ զորավարժություններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ ԱՄՆ կոնգրեսն աշխատում է ՌԴ-ն ագրեսոր-պետություն հայտարարելու օրինագծի վրա
Հաջորդ հոդվածըԹալիբները կանանց արգելել են համալսարան հաճախել