Սեուլում հայտնել են, թե որտեղ է ընկել հյուսիսկորեական հրթիռը

156

ԿԺԴՀ-ի արձակած բալիստիկ հրթիռը, Կորեայի բաժանումից հետո՝ առաջին անգամ, այդքան մոտ է ընկել Հարավային Կորեայի ջրերին, սա բացառիկ իրավիճակ է և աններելի քայլ Հյուսիսային Կորեայի կողմից, հայտարարել են հարավկորեական Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։

«Հյուսիսկորեական հրթիռի այս արձակումը Կորեայի բաժանումից հետո առաջին դեպքն է, երբ Հյուսիսային Կորեայի հրթիռն ընկնում է մեր տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ, Հյուսիսային սահմանափակող գծից հարավ։ Ծայրաստիճան բացառիկ դեպք և աններելի գործողություններ։ Մեր զինվորականները վճռական պատասխան կտան դրան»,- ասվում է հայտարարության մեջ։

Առաջին անգամ  է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակում Հարավային Կորեայի, այդ թվում՝ Ուլլինդո կղզու ուղղությամբ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան եւ կմրցի Ջոկովիչի հետ
Հաջորդ հոդվածըՊուտինը կոչ է արել խնդիրները կարգավորել՝ հարգելով ուրիշի ինքնիշխանությունը