‘Սեչինը հրահանգել է վերահսկել «Ռոսնեֆտի» աշխատակիցների մասնակցությունն ընտրություններին’

1591

BBC-ի ռուսական ծառայության տրամադրության տակ է հայտնվել «Ռոսնեֆտի» ղեկավարության հանձնարարության պատճենը, որը պետական այդ ընկերության մենեջերներին պարտավորեցնում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում վերահսկել իրենց աշխատակիցների մասնակցությունը:

Մարտի սկզբին «Ռոսնեֆտի» կադրային հարցերով փոխտնօրենը ընկերության մենեջերներին է ուղարկել «Կորպորատիվ մոբիլիզացիայի մասին» փաստաթուղթը, որում ասվում է, թե «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինի որոշմամբ՝ նավթային ընկերության ձեռնարկություններում անհրաժեշտ է ապահովել աշխատակիցների մասնակցության վերահսկողություն մարտի 18-ի ընտրություններում:

«Ռոսնեֆտի» մամուլի քրտուղար Միխայիլ Լեոնտևը, պատասխանելով մասնակցության վերահսկողության վերաբերյալ «Дождь» հեռուստատեսության հարցին, հայտարարել է. «Ես չգիտեմ, թե որտեղից այդ տեղեկությունները: Երբ դուք աղբանոցներում զանազան աղբ եք հավաքում, մեզ մի դիմեք, ինքներդ փորփրեք այդ աղբը»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին խորհուրդ է տվել «ձենը կտրել»’