Սեպտեմբերի 21-ից ավելի քան 200 հազար ռուսաստանցի է ժամանել Ղազախստան, երկրից դուրս է եկել 147 հազարը, լրագրողներին տեղեկացրել է հանրապետության ներքին գործերի նախարար Մարատ Ահմետժանովը։
ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ընդհանուր թվով՝ այդ ընթացքում Ղազախստանից արտաքսվել է յոթ ռուսաստանցի։
«Երեք քաղաքացիներ, որոնք սահմանն ապօրինաբար են հատել, և չորսը, որոնք Ուրալսկում մանր խուլիգանություն են կատարել»,- ասել է Ահմետժանովը։
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ զորահավաքն անհրաժեշտ է մեկ կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայում «ազատագրված տարածքները» վերահսկելու համար։
Փոխանցում է ria.ru-ն։