‘
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, Հայաստանի տարածքում` Սեպտեմբերի 23-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 26-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝ սեպտեմբերի 23-25-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, 26-27-ին առավելապես առանց տեղումների եղանակ:

‘