‘Սեպտեմբեր ամսին օդի ջերմաստիճանը Հայաստանում գերազանցել է իր նորման’

946

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին օդի ջերմաստիճանը Հայաստանում գերազանցել է նորման: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայպետհիդրոմետկենտրոնի Մետեորոլոգիայի կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3 աստիճանով, երկրորդ տասնօրյակում` 2 աստիճանով: Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 25-ին երկրի ողջ տարածքում կանխատեսվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի նվազում: Փորձագետների գնահատականներով, արդեն հիմա կարելի է ասել, որ սեպտեմբերի վերջի դրությամբ օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1.5-2 աստիճանով:

Պետրոսյանը լրագրողների ուշադրությունը հարավիրել է այն փաստի վրա, որ ընթացիկ տարում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է օդի միջին ջերմաստիճանի նորմայի բարձրացում: Օրինակ՝ մարտին օդի ջերմաստիճանհը նորմայից բարձր է եղել 3-4 աստիճանով, մայիսին և օգոստոսին` 2-3 աստիճանով: Նա չի բացառել, որ 2014 թվականը Հայաստանի համար կարող է համարվել ամենատաք տարիներից մեկը: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը` Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբանի միջնորդությունը’