Սեսկ Ֆաբրեգասը մտադիր է դառնալ մարզիչ եւ աշխատել Անգլիայում

69

Իտալական «Կոմո» տեղափոխված 35-ամյա իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մտադիր է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցնել մարզչական աշխատանքի։

«Երբ դառնամ մարզիչ, ցանկանում եմ աշխատել անգլիական Պրեմիեր լիգայում, որտեղ ցուցադրել եմ իմ լավագույն ֆուտբոլը։ Իմ լավագույն տարիներն անցել են Անգլիայում։ Այնտեղ ինձ սիրում են։ Ապագայում կցանկանայի դառնալ անգլիական թիմի մարզիչ։ Դա իմ առաջիկա տարիների ծրագիրն է»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն Անգլիայում հանդես է եկել «Արսենալում» եւ «Չելսիում»։ Ֆաբրեգասն Իսպանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի (2010) ու Եվրոպայի չեմպիոն (2008, 2012)։

Նախորդ հոդվածը«Ինտերի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տորինո»
Հաջորդ հոդվածը«Լեսթեր Սիթին» հրաժարվել է 60 միլիոն եվրոյով վաճառել Ջեյմս Մեդիսոնին