‘Սեսկ Ֆաբրեգաս. Արդյոք ճի՞շտ էր վերադարձը տուն ‘

1589

Այս շաբաթվա սկզբին Սեսկի ոչ վառ ելութների ֆոնի վրա, վերսկսվեցին այն խոսակցությունները, որոնք կասկածի տակ էին դնում Արենսցու` Բարսա վերադառնալու անհրաժեշտությունը: Շաբաթվա կեսին տեղեկատվություն տարածվեց այն մասին որ Միլանը պատրաստ է վարձակալել Սեսկին, որին կարծես ի պատասխան ինքը` ֆուտբոլիստը, հայտարարեց, որ վերադարձել է ֆուտբոլիստի կարիերան Բարսայում ավարտելու համար:

Սպասված վերադարձ

Պետք է ենթադրել, որ Սեսկին վերադարձնելու ցանկությունը Բարսայի ղեկավարների մոտ կար հենց այն պահից, երբ 2003-ի ամռանը 16-ամյա պատանի տաղանդը լքեց «Լա Մասիա»-ն և պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց «Արսենալ»-ի հետ: Հետագայում Պեպ Գվարդիոլայի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո, այդ գաղափարը դարձավ շատ ավելի սևեռուն միտք:

…Դեռ Կրույֆֆից որդեգրած երազանքը` դաշտում տեսնել միաժամանակ 11-կանտերանոյի, Պեպը փորձում էր էացնել շատ խոհեմ և աստիճանաբար:

Բարսայի ղեկավարները, ճնայած լինելով բավականին ժլատ տրանսֆերների հարցում, 2009-ին, որպես հատուցում Պեպի նվաճած 3-տիտղոսներին (հետագայում դրանք դարձան 6-ը) բավարարեցին թիմի գլխավոր մարզչի պահանջը. առատաձեռնորեն բացելով դրամապանակը «Կամպ Նոու» բերեցին Զլատան Իբրահիմովիչին: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ շվեդի մոտ չստացվեց փայլել 2011-ին: Կատալոնցիների ՉԼ-ն և Լա Լիգա-ն նվաճելուց հետո «Փիլիսոփա»-ն ևս մեկ անգամ պահանջեց բավարարել մի նոր քմահաճույք` տուն վերադարձնել Սեսկ Ֆաբրեգասին:

Սեսկի ներմուծումը Բարսայում

Երբ 2011-ի օգոստոսին հաստատվեց Ֆաբրեգասի տրանսֆերը, հիմնական տարածված կարշիքը այն էր, որ Գվարդիոլան Չավիին փոխարինող է պատրաստում, բայց հենց սկզբից «Պորտու»-ի հետ Եվրոպայի սուպերգավաթի խաղից սկսած Պեպը սկսեց հառակը ապացուցել` Սեսկին խաղացնելով շատ ավելի «բարձր», քան շատերը կարծում էին: Ֆաբրեգասը մրցաշրջանը սկսեց ուժեղ, և հատկապես զգացվում էր նրա վարժ փոխըմբռնումը Մեսսիի հետ: Սեսկն ու Լեոն միասին փոփոխվելով պարբերաբար կատարում էին «Կեղծ 9»-ի և «Էնգանչե»-ի պարտականություններ, և չնայած մրցաշրջանի ընթացքում կենտրոնական խաղացողների վնասվածքներին, Պեպը նրանց փոխարինելու հարցում ընտրում էր Տյագոյին` թողնելով Սեսկին, որպեսզի հարմարվի իր դիրքին: Մինչ ձմեռային արձակուրդները և մրցաշրջանի վճռական փուլի թևակոխումը, Պեպը հաջողությամբ փորձարկում էր «3-4-3» սխեման: Այսպիով Գվարդիոլան լուծում էր մի քանի խնդիր. առաջին հերթին նա փորձում էր տեսնել, թե մինչև ուր կարող է զարգացնել իր ստեղծած «Տիկի-Տակա»-ն` անցնելով նույնիսկ կարևոր խաղերում 3 պաշտպանով խաղին:    

\"\"

Երկրորդ` ավելի պարզ թվացող խնդիր, նա ուղղակի կենտրոնը հագեցնելով ավելի շատ խաղացողներով` խաղային պրակտիկա էր ապահովվում գրեթէ բոլոր կառուցողների համար` Չավի, Ինիեստա, Տիագո, Սեսկ …

Առանձակի դեպքում Բարսան խաղաց առանց մաքուր առջևի գծի խաղացողի, օրինակ` «Սանթոս»-ի դեմ խաղում: «4-6-0», որը հետագայում հաջողությամբ կրկնորինակեց Դել Բոսկեն «Եվրո 2012»-ում:   

 \"\"

Չնայած Սեսկի բոլոր բարձր վիճակագրական ցուցանիշներին` մինչ տոները, միևնույնն է զգացվում էր, որ ինչքան էլ Կատալոնացիները պնդեն` որ Ֆաբրեգասը դեռ փոքրուց իր մեջ ունի Բարսայի ԴՆԹ, նա բավականին տարբերվում է իր մտածելակերպով Բարսայի «կարճլիկներից»: Նա նախապատվությունը տալիս է անգլիական անգլիական ոճի արագ և կտրուկ խաղին`նման խաղաոճը գերադասելով ամեն քայլը հաշվարակած և կարճ փոխանցումներով գործոցություններից:

Այս ամենը տրամաբանական է քանի որ նա որպես ֆուտբոլիստ կայացել է Վենգերի մոտ` Անգլիայում:

Արսենալը լքած ֆուտբոլիստների անհաջողությունները  

Սեսկը, սկսելով Արսենալում իր կարիերան որպես երկրորդ հենակետային, Պատրիկ Վիեյրայի ստվերի տակ, հետագայում վերածվեց իսկական առաջատարի, և վերջին երկու մրցաշրջաններում նա խաղում էր որպես դասական «10» համար: 

\"\"

 Արսենալը, ինչպես և Բարսան ունի իր ուրույն խաղային փիլիսոփայությունը, և Վենգերի թիմը լքած աստղերից գրեթե ոչ ոք չի պահպանել այն խաղամակարդակը, որին հասել էր Լոնդոնում:

Վիեյրան հաղթեց Յուվեի հետ հետագայում գողացված «Սկուդետո»-ն, և տեղափոխեց իր ստվերը «Ինտեր»: Պիրեսը տեխափոխվելով արդեն թուլացված «Վիլլյառեալ» ոչնչով  չհիշվեց: Ռեյեսը հեռանկարային խաղացողից վերածվեց «Մադրիդր Ռեալի» պահեստայինի, իր հաջորդ ակումբներում միայն անկում ապրեց: Անրիի դեպքը հակասական է, քանի որ հաղթելով «Բարսելոնա»-ի հետ ակումբային մակարդակում, ամենը ինչ հնարավոր էր, նա, միևնույնն է, բոլորի կողմից հիշվում է որպես «Հայբերի»-ի տիրակալ:  Նույն անփառունակ վիճակում հայտնվեցին նաև Գլեբը, Կոլո Տուրեն. Ադեբայորը և Նասրին: (Վան Պերսիի մոտ դեռ ամեն ինչ հրաշալի է):

Այս ֆուտբոլիստները, լքելով Վենգերի «դասարան»-ը, այդպես էլ չկայացան բարդ «համալսարաններ»-ում:  

Գվարդիոլայի որոնումները Ֆաբրեգասի համար

Պեպը սկզբում փորձում էր տալ Սեսկին այն ազատությունը, որը նա ուներ, նվաճել էր Վենգերի մոտ, բայց ունենալով Մեսսի` Գվարդիոլան հանգեց Արգենտինացու տարբերակին, որպես «Կեղծ 9»-ը, և Ֆաբրեգասը մինչև մրցաշրջանի ավարտը այդպես էլ իր համար հստակ տեղ չգտավ դաշտում, բացի այդ ֆաբրեգասի մոտ զգացնել էր տալիս նրա թույլ ֆիզիկական պատրաստվածությունը:

Սոսկի հանգստանալուց հետո «Եվրո 2012»-ում Դել Բոսկեն ելնելով այն փաստից, որ Տորրեսը գտնվում էր վատ մարզավիճակում, Վիլյան վնասվածք ուներ, և չունենալով մեկ այլ բարձր կարգի հարձակվող, Սեսկին օգտագործեց Գվարդիոլայի ստեղծած «Կեղծ 9»-ի դերում` նրանից քաղելով հնարավոր մաքսիմումը:

Ֆաբրեգասը որոշիչ դեր խաղաց Իտալացիների դեմ 2 խաղերում էլ` խմբային խաղում հավասարեցնելով հաշիվը, իսկ եզրափակչում դարձավ առաջին գոլի փոխանցման հեղինակը:

Տիտոյի Բարսան

Նոր սկսած մրցաշրջանում բացի Բարսայի պաշտպանությունում արդեն սովորական դարձած երեխայական սխալներից թիմն ունի նաև Ֆաբրեգասի և Սանչեսի հարց: Խնդիր. որի լուծումը դեռևս շատ բարդ է թվում:

Վիլանովան դեռևս չունի այն բարձր հեղինակություն, որը ուներ Պեպը. իրեն չի կարող  թույլ տալ խաղալ օրինակ`  «4-6-0»-ով կամ «3-4-3»-ով: Պեպին այդ սխեման կիրառելու և առանձին խաղերում անհաջողության մատնվելու դեպքում, կներվեր այդ սխալները իր հաղթանակների և հեղինակության հաշվին, իսկ Վիլանովան դեռ նոր է սկսում: Եթե Վիլանովան փորձի կիրառել որևէ նոր սխեմա որպես հիմնական «4-3-3»-ին այլընտրանք, ապա դա, ամենայն հավանականությամբ, կլինի «4-2-1-3»-ը, 2 հենակետայինով, որոնք, հավանական է, որ կլինեն «քանդող» հենակետայիններ` Սոնգը և Բուսկետսը, իսկ թիմի ուղեղի դերում, ինչքան էլ որ Չավին մի փոքր թուլացրել է իր խաղը, Սեսկը դեռ նրան ունակ չէ ամբողջովին փոխարնելու:  Ընդհանրապես, Չավիին փոխարինելու գաղափարը կարծես մտել է փակուղի: Հնարավոր է նաև  Տյագոյի տարբերակը, բայց բրազիլացին բացի հասունության խնդրից,  հարավամերակիցներին բնորոշ փխրուն և եսասեր խաղացող է: Կա ավելի թաքնված և ռոմանտիկ տարբերակ` թե ով կարող է փոխարինել Չավվին թիմի գլխավոր ուղղեղի դերում: Դա կարող է լինել Մեսսին, ով ունակ կլինի ավելի հասուն տարիքում ստանձնել այդ դերը, բայց քանի դեռ նա մրցաշրջանում իր հաշվին գրանցում է 50-ից 70 գոլ, ոչ Տիտոն, ոչ այլ ոք չի գնա այդպիսի ցնորված քայլի, որպեսզի բավարարի մի ստվար զանգվածի երևակայությունը:  

 Ֆաբրեգասի հնարավոր զարգացումները

Ամենակարևոր գործոններից մեկը, որ պետք է անեն թե Բարսան, թե Սեսկը, դա համբերություն և հասունթյուն դրսեվորելն է: Թիմում Ֆաբրեգասի կարողությունները կասկածի տակ չեն դրվում և այն ահռելի գումարները որոնք ծախսվել են Սեսկի տեղափոխության համար պետք է խաղացողին ավելորդ չճնշեն: Չի բացառվում, որ խնդիրը հոգեբանական հարթության վրա է, և Սեսկը ընդհամենը մեկ գոլից հետո իրեն կվերագտնի. այլ հարց է թե ինչպես իրեն կվերագտնի. կդառնա Բարսայի օրգանիզմի մի ամբողջական մասնիկ, թե՞ ընդհամենը գոլերով կփորձի լռեցնել քննադատներին …

 

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘2016 թ. Շախմատի Օլիմպիադան կհյուրնկալի Բաքուն’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը՝ B խմբի միանձնյա առաջատար ‘