‘Սեսկ Ֆաբրեգաս. Մենք լրագրողներին խաղադաշտում ենք պատասխանում…’

581

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը «Ռեալի» հետ այսօր կայանալիք Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, իրենց թիմի ֆուտբոլիստները լրագրողների քննադատություններին պատասխանել հաղթանակով:

«Մեր սովորության մեջ չկա բողոքել լրագրողներից: Դա վերաբերվում է «Բարսելոնայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի: Մենք քննադատներին եւ չկամեցողներին պատասխանում ենք խաղով եւ հաղթանակներով: Մեսին նույնպես ուշադրություն չի դարձնում նրա վրա, թե ինչ են իր մասին գրում: Նա բավարար համբերություն իմաստնություն ունի, որպեսզի այս ամենին չարձագանքի»,- Ֆաբրեգասի խոսքն է մեջբերում sport.es-ը: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ կեսգիշերին:

Նախորդ հոդվածը‘«Սերժին նվիրում ենք ձեզ» ցուցապաստառը ոստիկանին «ստիպել է» հայհոյել քաղաքացուն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում չեչենական գումարտակ է հայտնվել (տեսանյութ)’