Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չեչենական ստորաբաժանումների մարտիկները և ինքնահռչակ ԼԺՀ-ի ուժերն ավարտել են Սեվերոդոնեցկի «տոտալ զտումը», և զինվորականներն անցնում են «առանձին օբյեկտների ավելի մանրակրկիտ ստուգումների»։
Իր հերթին՝ ուկրաինական կողմը հայտարարում է, որ Սեվերոդոնեցկը ռուսաստանյան զորքերի կողմից վերահսկվում է 70 %-ով և առայժմ պաշարված չէ։ Միաժամանակ, քաղաքի բնակիչներին խնդրել են չլքել ռմբապաստարանները։
Սեվերոդոնեցկը ռազմավարական առումով կարևոր է երկու կողմերի համար էլ։ 2014 թ․, երբ Լուգանսկն անցավ ինքնահռչակ ԼԺՀ-ի վերահսկողության տակ, Սեվերոդոնեցկը դարձավ Ուկրաինայի Լուգանսկի մարզի վարչական կենտրոնը։
Փոխանցում է euronews-ը։