Սեվերոդոնեցկ․ ՈՒԶՈՒ-ն վերահսկում է քաղաքի մեկ հինգերորդը

533

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը Reuters-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ ուկրաինական բանակը վերահսկում է Սեվերոդոնեցկի ընդամենը 20 %-ը, ռուսաստանյան զորքերի վերահսկողության տակ է տարածքի 60 %-ը, իսկ մնացածը «ոչ մեկի տարածքն է», ասել է նա։

«Ուկրաինական զորքերի մի մասը ետ է քաշվել նախապես պատրաստված ավելի շահեկան դիրքեր,  մի մասն էլ շարունակում է մարտերը քաղաքի ներսում»,- նույն օրն ավելի վաղ Telegram-ալիքում հաղորդել է Գայդայը։ Լուգանսկի մարզի բոլոր ազատ բնակավայրերը մշտապես գնդակոծությունների տակ են, գրել է վարչակազմի ղեկավարը։

Մայիսի 31-ին հրթիռն ընկել է քաղաքի քիմիական գործարանում ազոտաթթվով լի ցիստեռնի վրա։ Ըստ Գայդայի՝ գրոհը կատարել է ռուսաստանյան բանակը, իսկ Լուգանսկի մարզի անջատականների պնդմամբ՝ ցիստեռնը պայթեցրել են ուկրաիանացի զինվորականները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հաջորդ հոդվածըՌադայում չեն բացառել ամերիկյան հրթիռներով ՌԴ տարածքին հարված հասցնելը