‘«Սեվիլյա» – «Բարսելոնա» 2-2․ «Բարսելոնան» միավորներ է կորցնում (տեսանյութ)’

1257

‘

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիները չկարողացան հաղթանակ տոնել` թեպետ խաղի ընթացքում ունեին երկու գնդակի առավելություն:

14-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց Լիոնել Մեսսին, իսկ 31-րդ րոպեին Նեյմարը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Նախքան ընդմիջման գնալը` 38-րդ րոպեին, Էվեր Բանեգան կրճատեց հաշվի տարբերությունը: 1:2 հաշիվն անփոփոխ մնաց մինչև 84-րդ րոպեն, երբ դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Կևին Գամեյրոն: 

Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ունի 75 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն երկրորդ հորիզոնականում ընթացող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է արդեն երկու միավորով: «Սևիլյան» այժմ ունի 62 միավոր և զբաղեցնում է հիգերորդ հորիզոնականը: 

ՍԵՎԻԼՅԱ – ԲԱՐՍԵԼՈՆԱ

2-2 (1-2)

MC

 

0-1՝ Լիոնել Մեսսի 14՛, 0-2՝ Նեյմար 31՛, 1-2՝ Էվեր Բանեգա 37՛, 2-2՝ Կեվին Գամեյրո 84՛

 

ՍԵՎԻԼՅԱ. 29.Սերխիո Ռիկո, 2.Բենուա Տրեմուլինա, 6.Դանիել Կարիսու, 21.Նիկոլաս Պարեխա, 23.Կոկե, 4.Գժեգոժ Կրիխովյակ, 12.Վիսենտե Իբոռա (25.Ստեֆան Մբիա, 70), 19.Էվեր Բանեգա, 20.Վիտոլո (19.Խոսե Անտոնիո Ռեյես, 70), 22.Ալեիքս Վիդալ, 9.Կառլոս Բակա (7.Կեվին Գամեյրո, 75)

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյո, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (7.Պեդրո Ռոդրիգես, 86), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (6.Չավի, 74)

 

Զգուշացում՝ Գժեգոժ Կրիխովյակ 29՛ (Ս), Վիսենտե Իբոռա 46՛ (Ս), Էվեր Բանեգա 57՛ (Ս), Խոսե Անտոնիո Ռեյես 78՛ (Ս), Ստեֆան Մբիա 82՛ (Ս), Սերխիո Բուսկետս 61՛ (Բ), Խերարդ Պիկե 62՛ (Բ)
Մրցավար՝ Խուան Մարտինես (Իսպանիա)

 

30

ԳՆԴԱԿԻ %

70

11 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

17 (7)

22

ՏՈՒԳԱՆՔ

9

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

‘

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Էյբար» 3-0․ Ռոնալդուն, Չիչարիտոն ու Խեսեն ապահովում են մադրիդցիների հաղթանակը’
Հաջորդ հոդվածը‘ «ՊՍԺ» – «Բաստիա» 4-0․ Փարիզեցիները հռչակվում են Ֆրանսիայի Լիգայի Գավաթի խաղարկության հաղթող (տեսանյութ)’